Հանգանակում

 Միացի"ր

 

 

Միասին կառուցենք հզոր համայնք

 

 

Հզոր համայնքը մեր իրավունքն ու պարտականությունն է

 

 

Մայրաքաղաքի հայկական համայնքի զարգացման ու հզորացման նպատակով արդեն 8 տարի է «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպությունը իր համեստ հնարավորություններով իրականացնում է զանազան երիտասարդական և կրթա-մշակույթային ծրագրեր:

 

 

Ժամանակն է, որպեսզի ազգային գործին – հզոր համայնք կառույցելուն միանա ու մասնակցի Թբիլիսիի յուրաքաչյուր հայ:

 

 

Այս պահին ծրագրվում է նոր համայնքային կենտրոնի հիմնում, որը կծառայի հայությանն ու կդառնա համայնքի երիտասարդական ու կրթա-մշակույթային կյանքի հիմնական վայր:

 

 

Ձեզ հետ միասին մենք կստեղծենք աշխարհի ամենահզոր հայկական համայնքներից մեկը: Ապագայում նախատեսվում են հետևյալ ծրագրերը.

 

 

Կենտրոնական գրասենյակ, մանկապարտեզ, դպրոց, ծերանոց, թաղային գրասենյակներ, երիտասարդական ու պատանեկան միությունների հզորացում ու նրանց անդամների քանակի ավելացում, հայերի իրավունքների պաշտպանման ու լրատվական գործակալություններ, զանազան սոցիալական ու հումանիտար ծրագրեր:

 

 

Ինչ խոսք, այս ամենը պիտի իրականացնենք մենք, այստեղ ապրող հայերս, մեր սեփական ուժերով և փոխանցենք մեր ապագա սերնդին զարգացած ու կազմակերպված համայնք:

 

 

Այս ամենի համար պետք է քո մասնակցությունը:

 

 

Միացի"ր, մասնակցիր ու հանգանակիր ամենաքիչը 1 լարի ու հզորացրու քո համայնքը:

 

 

Այս հայրենանվեր գործում մասնակցություն ունենալու համար, հանգանակում կարող եք իրականացնել ձեզ համար նախընտրելի ձևով.

 

  • Բանկ -  „BasisBank“ CBASGE22, GE05 BS00 0000 0057 2368 63
  • Այցելելով գրասենյակ - Գրիբոեդովի 15 (Կոնսերվատորիայի դիմաց) հեռ: 2 922 163
  • Կամ կապնվեք մեր ակտիվ անդամի հետ ու նվիրատվեք 1 լարի

 

 

Մենք կարող ենք և մեր ապագան մեր իսկ ձեռքերում է:

 

 

Հանգանակումների թափանցիկ ընթացքին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղումը: