Վրաստանի Հայ Համայնք

«Վրաստանի Հայ Համայնք» - ոչ կառավարական հասարակական կազմակերպություն, որը միավորում է Վրաստանի հայազգի քաղաքացիներին: Կազմակերպության բարձրագույն նպատակն է - ձևավորել կազմակերպված և ուժեղ համայնք, որը պիտի  պաշտպանի իր կոլեկտիվ իրավունքները, օգնի պետությանը բարգավաճման գործում, դառնա Վրաստանի և Հայաստանի  միջև բարեկամական ու փոխադարձ շահավետ հարաբերությունների զարգացման և խթանման երաշխիք:

 

«Վրաստանի Հայ Համայնք»-ի հիմնական խնդիրներն են.

  1. Վրաստանի հայության ազգային ինքնության ամրապնդման խթանում
  2. Խաղաղության, բարեկամության, փոխըմբռնման և հավասարության հաստատում, էթնիկ և կրոնական հակամարտություններից խուսափելու նպատակով
  3. Վրաստանում բնակվող հայերի տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային և կրթական իրավունքների պաշտպանություն
  4. Ազգային փոքրամասնությունների իրավուքների պաշտպանություն, զարգացած քաղաքացիական հասարակության ձևավորման խթանում
  5. Վիրահայության հոգևոր և մտավոր ներուժի պահպանում և ամրապնդում
  6. Վիրահայության համար ստեղծել նպաստավոր պայմաններ մայրենի լեզվով կրթություն ստանալու և մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով
  7. Աջակցել հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

 

«Վրաստանի Հայ Համայնք»-ը, գրանցված 2008 թվականին, իր մեջ ներառում է հետևյալ կառույցները.

  • Պատանեկան Միություն (գործող 2010թվ.-ից)
  • Ուսանողական Միություն (գործող 2009թվ.-ից)
  • Երիտասարդական Միություն (գործող 2008թվ.-ից)
  • Պաշտոնապես հրատարակվող <<Միություն>> թերթ (գործող 2010թվ.-ից)

 

Նախքան «Վրաստանի Հայ Համայնք» կառույցի պաշտոնական ձևավորումը, նրա գործունեությունը 2004թվ.-ից «Վրաստանի Հայկական Համագործակցության կենտրոն»-ի շրջանակներում էր: Այսպիսով,  2004 թվականը  համարվում է  «Վրաստանի Հայ Համայնք»-ի գործունեության փաստացի մեկնարկի տարի:

 

«Վրաստանի Հայկական Հայկական համագործակցության կենտրոն»-ի ջանքերով, հիմք դրվեց ամուր և  ներկայիս մարտահրավերներին պատասխանող համայնքի ստեղծմանը: 2004 թվականին, վիրահայության ազգային ինքնության դեգրադացիայի և ազգայիին միասնության գաղափարի օտարացման պայմաններում, սկսվեցին փութաջան աշխատանքները: Աշխատանք, որի հետևանքն է յուրաքանչյուր հայի անմիջական մասնակցությունը և ներգրավվածությունը համայնքային կյանքի գործընթացներում, որն իր հերթին վիրահայերի անհատական և կոլեկտիվ իրավունքների պաշտպանության երաշխիք է:

 

«Վրաստանի Հայկական Համագործակցության կենտրոն»-ի և նրա «ժառանգորդ» «Վրաստանի Հայ Համայնք»-ի ջանքերով, սահմանվեցին վիրահայության խնդիրներն ու դժվարությունները: Սկսվեցին առկա խնդիրների կրճատման և հաղթահարման աշխատանքները:

 

«Վրաստանի Հայ Համայնք»-ի գործունեությունը հիմնված է հավասարության, արդարության, օրենքի և փոխադարձ աջակցության սկզբունքների վրա:

 

«Վրաստանի Հայ Համայնք»-ի անդամ կարող է դառնալ ցանկացած հայազգի Վրաստանի քաղաքացի, որի համար ընդունելի են կազմակերպության նպատակներն ու մեթոդները, ով գիտակցում է միասնական և կազմակերպված վիրահայ համայնքի ձևավորման անհրաժեշտությունը: