Ուսանողական Միություն

Ուսանողական Միություն -  «Վրաստանի Հայ Համայնք»-ի ենթակառույց (ՈՒՄ ՎՀՀ), ստեղծվել է 2009 թվ. և միավորում է Վրաստանի ԲՈՒՀ-երում սովորող հայազգի ուսանողներին:

 

ՎՀՀ-ի Ուսանողական Միության հիմնական նպատակներն են.

  • Հայ ուսանողներին միավորել ազգային արժեքների շուրջ;
  • Հայկական մշակույթի, հայ և վրաց  ժողովուրդների միասնության գաղափարի քարոզչություն;
  • Համայնքի ձևավորման և ամրապնդման աջակցություն:

 

Ուսանողական Միության նպատակներից ելնելով, նրա հիմնական առաջադրանքներն են.

  • Հայ ուսանողների ազգային և քաղաքացիական ինքնության բարձրացում;
  • Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հայազգի ուսանողների ինտեգրումը Համայնքային կյանք

 

Կազմակերպության գործունեության առանձին ուղղությունն է հանդիսանում  այնպիսի տարբեր ծրագրերի առկայությունը, որոնք զարգացնում և բարելավում են ՈՒսանողական միության անդամների մասնագիտական գիտելիքներն ու ընդհանուր հմտությունները: Այս նպատակի իրականացման համար պարբերաբար անցկացվում են կրթական միջոցառումներ  (սեմինարներ, դասընթացներ, դասախոսություններ եւ այլն):

 

ՎՀՀ-ի Ուսանողական Միությունը ընկերական և գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի խոշոր ուսանողական միությունների հետ:  ՎՀՀ-ի Ուսանողական Միության անդամները պարբերաբար մասնակցում են Վրաստանում, Հայաստանում և Եվրոխորհուրդի երկրներում անցկացվող երիտասարդական և ուսանողական ծրագրերում (ֆորումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, սպորտային իրադարձություններ եւ այլն):

 

ՎՀՀ-ի ՈՒսանողական միությունը իր մեջ ներառում է.

  • Հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության ուսումնասիրման դասընթացներ
  • Շաբաթական ժողովներ (կազմակերպության ընթացիկ եւ երկարաժամկետ գործունեության պլանավորում, քննարկումներ եւ այլն)
  • Սպորտային և ժամանցային ծրագրեր (մրցաշարեր, առաջնություններ, էքսկուրսիաներ, արշավներ, ամառային ճամբարներ)
  • Կրթական և մշակութային միջոցառումներ ք.Թբիլիսիի ԲՈՒՀ-երում
  • Վրաստանում գործող ուսանողական և երիտասարդական միությունների ու կառույցների հետ կապերի հաստատում ու համագործակցություն:

 

Ուսանողական Միության անդամները ակտիվորեն մասնակցում են Վրաստանի ընդհանուր ուսանողական կյանքում, ինչպես նաև «Վրաստանի Հայ Համայնք»-ի ենթակառույցների գործունեությունում ( Պատանեկան միություն, Երիտասարդական Միություն, «Միություն» թերթ):

Հանդիսանալով  վիրահայության ակտիվ մասնիկ, Ուսանողական Միությունը զգալի ջանքեր է գործադրում Վրաստանի կողմից  Հայոց Ցեղասպանության (1915-23թթ. Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում) ճանաչման փաստի հարցում: Ուսանողական Միության անդամների նախաձեռնության և անմիջական աշխատանքի շնորհիվ, առաջին անգամ Վրաստանում, թողարկվել է արխիվային նյութերի ժողովածու  վրացերեն լեզվով, «Հայոց Ցեղասպանությունը վրացական պարբերականներում 1914-18թթ.» խորագրով: Ամեն տարի անցկացվում են մի շարք միջոցառումներ նվիրված Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին 1915-23թթ. (ջահերով երթ, հանրահավաքներ Թուրքիայի դեսպանատան դիմաց Թբիլիսիում, միջոցառումներ վրաց ուսանողների և պրոֆեսորների մասնակցությամբ  Թբիլիսիի ԲՈՒՀ-երում (կոնֆերանսներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլն)):