“Վրաստանի Հայ Համայնքի” ենթակառույց - “Պատանեկան Միությունը” հիմնվել է 2009 թվականի նոյեմբերին:.
Միությունը ստեղծելիս “Վրաստանի Հայ Համայնքը” նպատակ էր դրել ազգությամբ հայ պատանիների մեջ հայկական հոգու և մշակույթի պահպանումն ու տարածումը: Բացի այդ, նպատակ ունենք դաստիարակել կրթված, առողջ (ինչպես մտքով, այնպես էլ մարմնով), կարգապահ, արժանի ու զարգացած սերունդ: Սերունդ, որը կծառայի իր համայնքի զարգացման ու հզորազման գործին:
Վերևում նշված նպատակներին հասնելու համար միությունում իրականացվում են զանազան կրթական ու մշակույթային անվճար ծրագրեր: Պատանիները սովորում են.
- Հայոց լեզու
- Հայկական ժողովրդական-հայրենասիրական երգեր
- Հայկական պարեր
- Հայոց պատմություն
- Քաղաքացիական կրթության ու անձնական զարգացման դասընթացներ (ոչ-ֆորմալ կրթության մեթոդներով)
Վրաստանի ու Հայաստանի պատմա-մշակույթային վայրեր հաճախելու նպատակով ամիսը մեկ անգամ պատանիների համար անցկացվում են հատուկ արշավներ ու էքսկուրսիաններ: Պատանիները նաև մասնակցում են “Վրաստանի Հայ Համայնքի” կողմից կազմակերպված այլ միջոցառումներին:
Պատանեկան միության անդամ կարող է դառնալ մինջև 18 տարեկան ցանկացած պատանի:
Մեր դռները բաց են բոլոր պատանիների համար, որոնք ունեն ցանկություն դառնալ միության անդամ և արժանապատվորեն մասնակցել բոլոր ծրագրերին: