Միություն թերթ

Հարգելի ընթերցող,

 

«Միություն»  թերթը «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպության ենթակառույցներից մեկն է, որը հիմնվել է 2010թվականին: 2010-11թթ. թերթը հրատարակվում էր ամիսը մեկ անգամ, սակայն տեխնիկական դժվարությունների պատճառով  հետագա մի տարվա ընթացքում ժամանակավորապես կասեցվեց նրա տպագրումը:

Ուրախությամբ հայտնում ենք, որ 2012 թվ. ապրիլից «Միություն» թերթը վերականգնեց իր գործունեությունը:

 

«Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպության պաշտոնական լրատվական մարմնի նպատակը մնաց անփոփոխ.

 

Համայնքում, Վրաստանի տարածաշրջաններում, Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում վերջին զարգացումների մասին տեղեկացնել ընթերցողին և այս կերպ նպաստել ուժեղ համայնքի ստեղծմանը: Այն համայնքի, որի յուրաքանչուր անդամ տեղյակ է այն խնդիրների և գործընթացների մասին, որը ազդում է նրա և իր ընտանիքի կյանքի վրա:

 

Մեր թերթի միջոցով ընթերցողը կարող է կարդալ, լսել և պատկերացում կազմել լայնորեն լուսաբանված իրադարձությունների վերաբերյալ, իմանալ տարբեր դիրքորոշումներ և մոտեցումներ այս կամ այն հարցերի շուրջ: Ընթերցողին հնարավորություն կընձեռվի վերլուծել և հասկանալ խնդրի էությունը, թե ինչու է տեղի ունենում այս կամ այն երևույթը: Եվ ամենակարևորը, իրական փաստերի վրա հիմնվելով բացահայտել խնդրի լուծման ուղիներ և բազմաթիվ հարցերին տալ ճշմարիտ պատասխան:

 

«Միություն» թերթը նախատեսում է անցկացնել միջոցառումներ, որտեղ ընթերցողի հետ անմիջական երկխոսության միջոցով կկարողանանք ուղղումներ մտցնել տարբեր հարցերի մեջ և կստեղծենք նոր «Օրակարգ»:

 

Հուսով ենք, որ մեր «Ձայնը» կհասնի Վրաստանի յուրաքանչյուր հայ ընտանիք: Կբարձրացնի այս ընտանիքների յուրաքանչյուր անդամի իրազեկության մակարդակը նրանց շուրջը ծավալվող իրավիճակի և իրադարձությունների վերաբերյալ: Ամեն ընտանիք, մեր թերթի միջոցով, կկարողանա իր կարծիքը բարձրաձայնել տարբեր հարցեր քննարկելիս և խնդիրներ լուծելիս: